Բագրատ Եսայանին հենց աշխատասենյակից տարել են ԱԱԾ. Գեղամ Մանուկյան
«Քիչ առաջ, նախնական տեղեկություններով, քաղաքացիական հագուստով 4 անհայտ անձ մտել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ ու առանց որևէ բացատրության հենց այնտեղից բերման են ենթարկել նրան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, աշխատակիցների զարմացական հարցերին նրանք նշել են, որ ձերբակալվում է Բագրատ Եսայանը։ Հայտնի է դարձել, որ նրան տարել է Ազգային անվտանգության ծառայություն։
«Նախնական է՝ երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում է։ Փաստորեն, երկու տարի նախաքննությունը գնացել է, Բագրատ Եսայանը երկու տարի Երևանում ապրել է, ակտիվ մասնակցել է հանրային կյանքին, հանդես է եկել մամուլի ասուլիսներով, հարցազրույցներով, մեկ այլ շինծու գործով, 10 հոգու շարքում նաև Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել իբրև դատախազության մոտ ակցիայի ժամանակ հայհոյել է Նիկոլ Փաշինյանին։ Ամեն անգամ Բագրատ Եսայանը մասնակցել է դատական նիստերին, հանդես է եկել դատաքննության ընթացքում բազում ելույթներով, բացատրություններ է տվել։ Բայց երկու տարվա ընթացքում քննիչները կամ ԱԱԾ-ականները որոշել են, որ չէ՝ հենց պետք է գան «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, լրատվամիջոցի աշխատանքը խաթարելով մտնեն Եսայանի աշխատասենյակ և նրան այստեղից տանեն անհայտ ուղղությամբ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ մինչ այդ որևէ ծանուցագրով, հարցաքննության հրավերով, որևէ փաստաթղթով Բագրատ Եսայանին նախաքննական մարմին չեն հրավիրել։
«Հիմա սա ինչպե՞ս ձևակերպել։ Ձևակերպել, որ քաղաքացի Բագրատ Եսայանին են ձերբակալե՞լ, թե՞ «Երկիր մեդիա» հեռուսաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին, հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում հեռուստաընկերության դեմ շատ մարմակրկիտ կազմակերպվող արշավը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Փաստաբանը Վահե Եփրիկյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջությամբ կիսում եմ այն բնորոշումը, որը տրվել է հայրենիքի մի մասը հանձնած մարդուն․ Բագրատ Եսայան
- «Բ…-ի տղա Նիկոլ» արտահայտությունը որոշ անձանց դեպքում կարող է լինել իրականության ամրագրում. Բագրատ Եսայան
- Սա հողատուների դեռևս ավագ սերնդի գծած ծրագիրն է. Բագրատ Եսայան
- Բագրատ Եսայան․ Այն, որ մենք այսօր ունենք այս իշխանությունը, միայն հետևանքն է, հիվանդույթան արմատը հասարակության մեջ ոչ բավարար հասունությունն է
- Նիկոլը խեղճ չէ, նա հրեշ է և պատրաստ է փուռը տալ, նույնիսկ իր ամենամոտ գործակիցներին. Բագրատ Եսայան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի