ԴԺՀ-ում բրիտանական վարձկաններին մահապատժի դատապարտելուց հետո ՄԱԿ-ը կոչ է անում
ՄԱԿ-ը դեմ է մահապատժին և կոչ է անում պահպանել Ուկրաինայի բոլոր բանտարկյալների նկատմամբ միջազգային իրավունքի նորմերը:«ՌԻԱ նովոստի»-ին հատնում է, որ այդ մասին ասել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով ԴԺՀ-ում վարձկանների նկատմամբ մահապատժի վճռի կայացման որոշումը:
«ՄԱԿ-ը դեմ է մահապատժին և կոչ է անում Ուկրաինայի բոլոր բանտարկյալների նկատմամբ պահպանել միջազգային իրավունքի նորմերը և Ժնևի կոնվենցիան»,-ասել է Դյուժարիկը։
Բացի այդ, Դյուժարիկը մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների տարաձայնությունները՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
«Անվտանգության խորհրդի անդամներն ունեն լիակատար համոզմունք և կոնկրետ հարցեր լուծելու կարողություն, թեև մյուս հարցում բաժանված են: Ոչ վաղ անցյալում նրանք աջակցեցին Ուկրաինայի հարցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերին »,-ասաց նա:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու՝ Էյդեն Ասլինին և Շոն Փիններին և Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմին, որենք կռվել է ուկրաինացի զինյալների կողմից։ Հանրապետության օրենքներով դատապարտվածները գնդակահարվելու են: Փինները, Ասլինը և Բրահիմն իրենց մեղավոր են ճանաչել իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքով: Ասլինը նաև մեղավոր է ճանաչվել «Ուսուցում ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով» հոդվածով։ Վարձկանները Մարիուպոլում հանձնվել են ապրիլի կեսերին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական զորքերը «Ուրագան»-ով գնդակոծել են Դոնեցկը
- Դոնեցկում Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով 104 օրվա ընթացքում 136 խաղաղ բնակիչ է զոհվել
- Դոնեցկում 2014 թվականից ի վեր զոհվել է 117 երեխա
- ԵԽԽՎ-ն ևս հաստատեց․ Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ սիրիացի վարձկաններ են օգտագործվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին