ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Գերմանիայի հավաքականին
ՈւԵՖԱ-ն կարող է տուգանել Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիային այն բանի համար, որ Ազգերի լիգայում Անգլիայի դեմ խաղը Գերմանիայի տղամարդկանց հավաքականն անցկացրել է կանանց ազգային հավաքականի համազգեստով։ sport-express.ru-ի հաղորդմամբ, Footyheadlines կայքը, որը մասնագիտացած է համազգեստների ուղղությամբ, գրել է, որ Կանանց հավաքականի համազգեստի վրա՝ տարբերանշանի վերևում, երկու աստղ կա, ինչը նշանակում է երկու հաղթանակ աշխարհի առաջնություններում, մինչդեռ տղամարդկանց հավաքականը պետք է ունենա չորս աստղ։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կանոնները տղամարդկանց և կանանց թիմերին արգելում են փոխանակվել աստղերով: Ըստ այդմ, Գերմանիայի տղամարդկանց հավաքականը կարող էր հանդիպումն անցկացնել կանանց հավաքականի համազգեստով, եթե տարբերանշանի վերևում ավելացվեր ևս երկու աստղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին