Տաթև Սողոյանին և նրա եղբորն ոտիկաններն առևանգել են, որովհետև նրանք բարձրաձայնել են իրենց գերեվարված քեռու և մյուս գերիների խնդիրը
Այսօր Բաղրամյան 26-ի մոտից բերման են ենթարկել Տաթև Սողոյանին։
«Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված քեռուն և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»,- գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Տեղեկատվական անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Տաթև Սողոյանին և իր եղբորը կոպտորեն բերման են ենթարկել Բաղրամյան 26-ի դիմաց այս պաստառով մեկ րոպեից էլ քիչ կանգնելու համար։
(Արաբկիրի քաղմաս էին բերել, նոր դուրս եկավ, լուսանկարեցի)»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տաթև Սողոյանին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել է բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։
Հրանտ Պապիկյանը Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, ով 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։
Պաշտոնական դիրքն իհարկե չէր զսպում Պապիկյանին՝ մարտերի ամենաթեժ ուղղություններ մեկնելու և անձամբ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Նման դեպքերից մեկը ողբերգությամբ ավարտվեց, Պապիկյանը նախ վիրավորվում է, ապա գերեվարվում և մինչև հիմա նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։
Սակայն Հայաստանում առկա բարոյական ճգնաժամի պայմաններում ոստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել։
Իրավապահներին անիմաստ կոչեր և հորդորներ չեմ հղի, արդեն պարզ է, թե ով ով է և ում է ծառայում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան