ՀԱՊԿ՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի․ Միրզոյան
Հունիսի 10-ին Երևանում Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ, այնուհետև ընդլայնված կազմով:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Նիստի օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առանձին որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Ընդլայնված կազմով նիստին ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 30 տարի առաջ ՀԱՊԿ անդամ պետությունները պատմական որոշում կայացրին՝ միավորելու ջանքերը՝ ուղղված համընդհանուր խաղաղության և անվտանգության ապահովմանը, ինչը, ի վերջո, հանգեցրեց երկու տասնամյակ առաջ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծմանը։
Նախարար Միրզոյանն արձանագրել է, որ ընդհանուր ջանքերով հաջողվել է հուսալի հիմք ապահովել` մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման և պաշտպանական արդյունավետ համակարգի ստեղծման ու հետագա զարգացման համար՝ միտված կազմակերպության անդամ երկրների՝ ակնկալիքների ու ձգտումների համապարփակ ապահովմանը:
Նշելով, որ ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի կարևոր դերակատարություն է ձեռք բերում եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում՝ ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ակնհայտ է, որ ՀԱՊԿ՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի:
Նիստի ավարտին ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝
«ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության 2022-2024 թթ. խորհրդակցությունների պլանի մասին» որոշումը,
«Միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը»:
Հավանության է արժանացել նաև «ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակի և վայրի մասին» արձանագրային որոշումը, համաձայն որի՝ նիստը կացնկացվի Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:
Տեղի է ունեցել նաև ՀԱՊԿ֊ի հոբելյանական տարվան և կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի և առաջին օրվա ծրարի մարման արարողությունը», ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան