Դուք Ղազախստանի համար ՀԱՊԿ-ի մեխանիզմներն աշխատեցնո՞ղ եք, բայց Հայաստանի սահմանների համար՝ ո՞չ. Արամ Վարդևանյան
«Հայաստանում ունենք հերթական միջազգային պատվիրակությունը և, ինչպես պայմանավորվել էինք, նման միջազգային հանդիպումների ժամանակ լսելի ենք դարձնելու Հայաստանի քաղաքական ճգնաժամը, որպեսի բոլորը իմանան, թե մեր երկրում ինչ վիճակ է»,-Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նախագահի նստավայրում տեղի ՝ ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
Պատգամավորի խոսքով՝ միջազգային պատվիրակությունները պետք է իմանան, որ Հայաստանի հեռացող իշխանությունը մանդատ, լեգիտիմություն չունի:
Վարդևանյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն այն բացառիկ կառույցներից է, որ կարող է անվտանգային սպառնալիքների ժամանակ օգնի անդամ երկրներին:
«Բայց արդեն մեկ տարուց ավել է թշնամու զորքերը գտնվում են Սյունիքի մարզում՝ միջազգային ամենակոպիտ հանցանքի ձևով: Հարց է առաջանում՝ օրվա իշխանությունները դիմե՞լ են ՀԱՊԿ-ին»,-ասաց պատգամավորը և, հայտարարելով որ չեն դիմել, ներկայացրեց ՀԱՊԿ պայմանագրի ձևակերպումը, ըստ որի՝ ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի նկատմամբ որևէ ձևով ագրեսիան՝ ագրեսիա է բոլոր երկրների նկատմամբ:
Նա հայտնեց, որ ՀՀ իշխանություններն այդ գործիքից չեն օգտվել, քանի որ ապիկար են և չեն կարողանում ու ցանկանում պաշտպանել ՀՀ շահերը:
Հիշեցնելով, որ 2022 թ հունվարի 6-ից ՀՀ-ն իրականացնում էր ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ Արամ Վարդևանյանը հայտարարեց. «Ղազախստանում տեղի են ունենում իրադարձություններ և օրվա իշխանությունները հպարտ, խրոխտ ձևով հայտարարում են, որ իրենք առաջին անգամ իրականացրեցին մեխանիզմները: Այսինքը, խելագարվել կարելի է, ուրեմն դուք Ղազախստանի համար ՀԱՊԿ-ի մեխանիզմներն աշխատեցնող եք, բայց Հայաստանի սահմանների համար՝ ո՞չ: Ինչպես է, որ ղազախստանի համար՝ «Այո» է, Հայաստանի համար՝ «Ոչ»: Սա է այս իշխանությունների տրամաբանությունը»:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեց, որ 2018 թվականին այս իշխանությունները խայտառակ արեցին ՀԱՊԿ կառույցը, երբ քրեական հետապնդում սկսեցին ՀԱՊԿ նախագահ՝ գեներալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ:
«Այսօր ինչո՞ւ դիմում չեք ներկայացնում ՀԱՊԿ-ին, Ադրբեջանի՞ց եք վախենում, թուրքի՞ց եք վախենում… Այդպիսի իշխանություն Հայաստանը չպետք է ունենա, այլ՝ այնպիսի իշխանություն, որը ՀՀ շահերը պաշտպանելը սրբազան արժեք ու առաքելություն կդիտարկի»,-ասաց Արամ Վարդևանյանը և հավելեց. «Օրվա իշխանությունը՝ մի խումբ մարդկանց ֆորմալ իշխանության մեջ գտնվելու վիճակն է, որոնք իրենց շահերն են ներկայացնում՝ ոչ թե Հայաստանի ու Արցախի, հետևաբարա պետք է հեռացվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած պատվիրակություն հասկանում է՝ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել. Քաղաքացիները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ
- Ֆրանսիայի հրապարակից՝ Բաղրամյան 26
- Փառուխի և Քարագլուխ լեռնաշղթայի խնդիրն առանցքային նշանակության հարց է․ Տիգրան Աբրահամյան
- Պատկերացնում եմ, թե ինչ երկխոսություն կլիներ 60-նն անց Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջև․ Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան