Մամիկոն Ասլանյանի կալանքը ենթադրությունների վրա է հիմնված
Մամիկոն Ասլանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավական առումով դրական եմ գնահատում դատավարության ընթացքը։
«Ակնհայտ դարձավ հանրությանն ու դատարանին, որ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու օրենքով սահմանված ոչ մի հիմք գոյություն չունի։ Ենթադրություններ են, որոնք կապված են անձի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հետ, որը իրավական առումով անձին անազատության մեջ պահելու որևէ հիմք չի կարող լինել։
Վարոսյանը նշեց,որ մեղադրանքը ևս անհիմն է, քանի որ հանցագործության եզրույթի հետ այն կապ չունի։
«Չկա այս գործով հարցաքննված գեթ մեկ անձ, որի տված ցուցմունքը մեղաադրող լինի Մամիկոն Ասլանյանի համար։ Այս պարագայում, որևէ այլ օրինական որոշում, քան նրան ազատ արձակումն է, մենք չենք ակնկալում»,- հավելեց փաստաբանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանը պնդելու է՝ բոլոր դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային. Բաբայան
- Մամիկոն Ասլանյանի գործն արդեն դատարանում է
- Մամիկոն Ասլանյան. Իմ գլխավորած դաշինքը չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին
- Մամիկոն Ասլանյանին կալանավորել են միայն նրա համար, որ ծնկի չի եկել Նիկոլի առաջ. Շարմազանով
- Օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին, կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու» օրինագիծ. Անդրանիկ Թևանյան
- Մամիկոն Ասլանյան. Խնդրում եմ ներել ինձ, քանի որ չեմ կարողանում կատարել համաքաղաքացիներիս տված խոստումները
- Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը․«Մամիկոն Ասլանյան» դաշինք
- Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, ովքեր դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան
- «Հրապարակ». Փաշինյանի հրահանգով արգելվել են Մամիկոն Ասլանյանի տեսակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին