Սիրուշո. Այս մի ձեռքբերումը գոնե թող մնա ինձ
Հայտնի երգչուհի Սիրուշոն, որ հաճախ թիրախավորվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կինը լինելու պատճառով, գրել է.
«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:
Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:
Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))
Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի. Լևոն Քոչարյան
- Սիրուշո. Պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու
- Սիրուշո. Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ
- Ֆրանսիայի հրապարակում երգում է Սիրուշոն
- Սիրուշո. Այսօր ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում միանալու եմ մեր հայրենակիցներին
- Այնքան ջերմություն ու սեր էիք ուղարկել ինձ, այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը. Սիրուշո
- Սիրուշոն պատմել է հիվանդության ընթացքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան