Ֆրանսիայի հրապարակից՝ Բաղրամյան 26
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց ձայնն են բարձրացնում ասելու մեկ բան՝ «Նիկոլն ու իր իշխանությունը չունի որևէ մանդատ, լեգիտիմություն հանդես գալու Հայաստանի անունից, խոսելու արցախահայության անունից, ստորագրելու որևէ փաստաթուղթ»։
«Ամեն անգամ մեր ներկայությամբ այդ ուղերձը հղել ենք աշխարհին, հղել ենք տարբեր միջազգային կազմակերպություններին»,- ասաց նա։
Գ.Մանուկյանը նշեց, որ հերթով Բաղրամյան 26-ն են ժամանելու ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներ, և այստեղ հավաքվելով՝ կոչով, վանկարկումներով հերթական անգամ ասելու են՝ «Նիկոլը չունի լեգիտիմություն, նա իրավունք չունի և ի վիճակի չէ խոստումներ ու հայտարարություններ անելու Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի Հանրապետության և արցախահայության անունից»։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում մեր անելիքների մասին հանդես կգանք մանրամասն ծրագրային դրույթներով. Իշխան Սաղաթելյան
- Հայաստանում ֆիքսել ենք քաղաքական ճգնաժամ․ Արամ Վարդևանյան
- Դուք լեգիտիմ չեք, որովհետև հեռացել եք նրանից, ինչ խոստացել էիք ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան
- Եթե այս իշխանությունը տարբեր տարբեր խոստումներ տա, իրավանական նշանակություն չեն ունենալու. Վարդևանյանը դիմեց Լավրովին
- Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք․ Իշխան Սաղաթելյան
- Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան