Իր վերջին օրերն ապրող իշխանության այս վարքագիծը մեզ հասկանալի է, այսպիսի բան եղել է 90-ականներին. Արծվիկ Մինասյան
«Այս ազգադավ իշխանությունը փորձում է ամեն կերպ «Դիմադրության» շարժումը կոտրել, հատկապես այն հատվածները, որոնք ավելի կայուն են, պինդ, վստահ են, որ առաջիկայում մենք կունենանք նոր ազգային իշխանություններ և երկիրն այս վիճակից դուրս կբերենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունը փորձում է ամեն գնով ու ամեն պահի չարաշահելով իրավական բոլոր լծակները, բացահայտորեն իրականացնելով ապօրինություններ, պետական մակարդակի տեռոր, քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, հանրային հեղինակություն ունեցող անձանց նկատմամբ իրականացնել նման այլանդակ գործողություններ։
«Բագրատ Եսայանի պարագան առավել ցայտուն է, քանի որ լինելով նաև«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, իրականացնելով հստակ ազգային ուղեգծին ուղղված գործողություններ, սա մի մեծ ոսկոր էր, որ մնալու էր այս իշխանության կոկորդին»,- ասաց Ա.Մինասյանը։
Նա նշեց, որ արշավը հատկապես ակնհայտ է Դաշնակցության նկատմամբ. «Մոտավորապես 100-ից ավելի խուզարկություններ են իրականացվել Դաշնակցության տարբեր գրասենյակներում և կուսակցականների տներում։ Չհայտնաբերելով որևէ հանցավոր արարքին բնորոշ իր և այլն, իշխանությունը նյարդային խանգարմունքի մեջ է ընկել, սկսել է մարդկանց ապօրինի զրկել ազատությունից։
Այսօրվա դրությամբ ապօրինի կալանավորվածների թիվն անցնում է երեք տասնյակը, չհաշված հարյուրավոր քրեական գործեր, երբ եղել են ձերբակալություններ, ճանաչվել են ոչ իրավաչափ»։
«Իր վերջին օրերն ապրող իշխանության այս վարքագիծը մեզ հասկանալի է, այսպիսի բան եղել է 90-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմն էր նախաձեռնում այս հարձակումները։ Հետո տեսանք դրանց ճակատագիրն ինչ եղավ։ Սրանց ավելի դաժան ճակատագիր է սպասվում, քանի որ անցնում են մարդկային բարոյականության բոլոր նորմերը, չեն կանգնում ոչ մի բանի առաջ։
Ինչո՞ւ։ Որովհետև, իմ խորին համոզմամբ, սրանք թշնամական երկրների, թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող ռեժիմն են դարձել, անթաքույց են դա իրականացնում, իրենց առանձին պատգամավորներով, Նիկոլով, իրենց գործակալական ցանցով, օլիգարխիայի մի հատվածով։ Սրանք այնքան բացահայտ են սկսել սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը, որ նման բաները չպետք է մեզ բոլորիս զարմացնեն, այլ պահանջում է լինել ավելի համախմբված, ամուր, վստահ, որ սրանց իշխանության վերջը եկել է, մնում է հանրությունը համախմբի, հավաքվի ու մի լավ օր էլ քշի սրանց, լցնի բանտերն ու զնդանները։ Ի տարբերություն իրենց, իհարկե, արդար դատական համակարգով ամեն մեկը կարժանանա իր պատժին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մնում էր Քենեդու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին. Բագրատ Եսայան
- Բագրատ Եսայանը չի կալանավորվի
- Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին․ Ավետիք Իշխանյան
- ՀԺՄ. Բագրատ Եսայանի ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ
- Թագուհի Թովմասյանը՝ Բագրատ Եսայանին ձերբակալելու մասին. Սա խիստ մտահոգիչ է
- Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները, առաջնային թիրախում են ազգային ուժերը. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան