Բագրատ Եսայանը չի կալանավորվի
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը չի կալանավորվի, դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը։
«Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվեց։
Շնորհակալություն արդարացի դատական ակտ կայացրած Դատարանին` նախագագությամբ դատավոր Տ. Մուրադյանի»,- գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ Բագրատ Եսայանը երեկ բերման էր ենթարկվել հենց իր աշխատասենյակից։ Նա ձերբակալվել էր։
Փաստաբանը նշել էր, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38 - 225-րդ հոդվածի (225-րդ հոդված` Զանգվածային անկարգությունները) 2 -րդ մասով և 164 -րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին․ Ավետիք Իշխանյան
- ՀԺՄ. Բագրատ Եսայանի ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ
- Թագուհի Թովմասյանը՝ Բագրատ Եսայանին ձերբակալելու մասին. Սա խիստ մտահոգիչ է
- Բագրատ Եսայանը ձերբակալված է,հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. Փաստաբան
- Բագրատ Եսայանին բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ. փաստաբան
- Բագրատ Եսայանին հենց աշխատասենյակից տարել են ԱԱԾ. Գեղամ Մանուկյան