Խոակին Կապառոս. Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք այս հանդիպման վրա
Այսօր կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։ Հանդիպումը կկայանա լեհական Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտում։
Նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է, որ Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է, իրենք բոլոր հինգ զգայարաններով արդեն կենտրոնացած են այս հանդիպման վրա։
«Քսանից ավելի ֆուտբոլիստ ունեն իրենց տրամադրության տակ, որոնց վստահում են։ Սա շատ տաղանդավոր ու բարձրակարգ հավաքական է։ Բայց մենք էլ վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք»,- ասել է Կապառոսը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք վստահում ենք մեր տղաներին. Կապառոս
- Հայաստան-Իռլանդիա խաղի ժամանակ երիտասարդը Արցախի դրոշով մտել է մարզադաշտ
- Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային
- Թիմը շատ մոտիվացված է, կփորձենք մեր մարզասերներին ուրախություն պարգևել. Խոակին Կապառոս
- Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
- Պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից. Խոակին Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին