Ուկրաինայի բանակը հատուկ գործողության ընթացքում կորցրել է մոտ 10 հազար զինվոր
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր զոհվել է մինչեւ 10 հազար ուկրաինացի զինվորական, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հունիսի 9-ին հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը ծանր է, ուկրաինական զորքերն ամեն օր կորցնում են մինչև 100 մարդ:
Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»:
Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է 60-100 զոհ և մոտ 500 վիրավոր
- Շոյգու. Ուկրաինայի բանակը էական կորուստներ է կրել, օդուժը և հակաօդային պաշտպանությունը գրեթե ոչնչացվել են
- Ուկրաինայի ՊՆ խոստովանել է, որ երկրի ԶՈւ-ն կորցրել է ելքը դեպի Ազովի ծով. Ռիա նովոստի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան