Պուտինն արգելել է դատվածություն ունեցող վարորղներին տաքսի և հասարակական տրանսպորտ վարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է դատվածություն ունեցող անձանց, որոնք դատապարտվել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, ինչպես նաև միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, որպես վարորդ աշխատանքի անցնել տաքսի և հասարակական տրանսպորտի ոլորտներում։ Համապատասխան փաստաթուղթը հունիսի 11-ին հայտնվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Օրենքի համաձայն՝ արգելքը գործում է ավտոբուսների, տաքսիների այն վարորդների համար, որոնք ունեն չհանված կամ չմարված դատվածություն հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների, պետության սահմանադրական կարգի հիմքերի և անվտանգության դեմ հանցագործությունների, խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների համար։
Նշվում է նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան) քաղաքացիների հետ, որոնք իրենց գործատուներին դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկանքներ չեն տրամադրել, պայմանագրերը կխզվեն։
Օրենքը ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից։