Արմեն Գրիգորյանը պատասխանատվության է կանչվել Փաշինյանի հակառակորդը լինելու համար. Ռուբեն Մելիքյան
Այսօր քննվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի ժամը 11:00-ին։
«Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործը քաղաքական բնույթ ունի: Արմեն Գրիգորյանը պատասխանատվության է կանչվել Նիկոլ Փաշինյանի հակառակորդը լինելու համար։ Սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ իրենց բողոքի հիմքում այն է դրված, որ այս արարքը քրեականացված չէ, առանց որևէ փաստական տվյալների դատարանը որոշել է, որ Ա. Գրիգորյանը կարող է փախչել, խոչընդոտել, ինչն անընդունելի է, պնդում են, որ գործ ունեն խտրական ու քաղաքական մոտեցման հետ։
«Մենք հասկանում ենք, որ բարդ գործ է, և հուսով ենք, որ դատարանը կվերացնի այս ակնհայտ ապօրինությունը, որովհետև չի կարելի այսօր որոշել, որ երեկվա արարքը հանցագործություն է։ Նման բան ուղղակի չի լինում»,- ասաց իրավապաշտապանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հաղորդագրության համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք
- Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք պայքարը շարունակել արդեն բացառապես իրավաբանական դաշտում․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է
- Եվս մեկ փաստ՝ Արմեն Գրիգորյանի կալանավորումը պայմանավորված է նրա քաղաքական հայացքներով
- Ըստ ԱԱԾ-ի՝ Արմեն Գրիգորյանը նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը
- Արմեն Գրիգորյանին ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան