Սևանա լճում դեռ ծաղկած հատվածներ չկան, բայց սպասվում է․․․
Համացանցում Սևանա լճի «ծաղկման» մասին լուրը հայտնվելուց հետո , մասնագետները նմուշներ են վերցրել լճի ափամերձ հատվածներից՝ պարզելու այս տարի սկսվել են արդյո՞ք էվտրոֆացման պրոցեսները, թե՝ ոչ։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի պետհամալսարանի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Ղամբարյանը Panorama.am-ին հայտնեց, որ օրերս վերցված փորձանմուշները ուսումնասիրության փուլում են, բայց նախնական տվյլաներով, կանաչում կամ «ծաղկում» չի նկատվել։
«Ունեինք տեղեկություն, որ լճի առանձին հատվածներում նկատվել են կանաչ զանգվածներ։ Ափամերձ գոտիներով շրջել ենք, բայց չենք նկատել կանաչ հատվածներ։ Վերցրել ենք ջրից նմուշներ՝ Լճաշեն, Լիճք, Նորաշեն հատվածներից։ Դրանք ամենից ռիսկային հատվածքներն են, որտեղից սովորաբար սկսում է լճի «ծաղկումը»։ Փորձանմուշները ուսումնասիրության փուլում են, բայց կարող ենք ասել, որ ծաղկած կամ կանաչ չի եղել։ Լուրը, որ ինչ-որ հատվածներում կան կանաչ հատվածներ, հաստատված չի։ Բայց հնարավոր է նաև, որ քամիները ջրի շարժ առաջացրած ու կանաչած զանգվածը տեղափոխած լինեն, քանի դեռ զանգվածային ծաղկում չկա»։
Մասնագետը միաժամանակ նշում է, որ Սևանա լճին վերաբերող խնդրի սրությունը չի նվազել և այս տարի ևս Սևանա լիճն էվտրոֆացման պրոցեսից չի խուսափի, քանի որ այդ ուղղությամբ գործնականում արված քայլեր չկան։
«Լուր չունենք այն մասին, որ համատարած մաքրման կայաններ են փոփոխության ենթարկվել կամ լրացուցիչ բան է արվել։ Կարծում եմ, որ ջերմաստիճանի բարձրացումը այս նույնպես կբերի ծաղկումների, համենայն դեպքս՝ ափամերձ շրջանում»,- հավելեց նա։
Հավելենք, որ յուրանքանչյուր տարի լճից իրականացվող ջրբացթողումները բացասական ազեդություն են ունենում լճի վրա։ Թե որքանով են ջրբացթողումները ծառայում իրենց նպատակին այլ հարց է, սակայն փաստ է, որ Սևանա լիճը այդ գործընթացից միայն տուժում է։ Ինչպես քանիցս նշել են մասնագետները, լճի ծաղկման պրոցեսները կանխելու ամենաարդյունավետ ճանապարհը՝ լճի մակարդակի բարձրացումն է, որը շատ դանդաղ է իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նիշը
- Նախորդ տարվա մակարդակից 20 սմ ցածր գտնվող Սևանա լճից կառավարությունն այսօր կորոշի ևս 170 մլն մ³ ջուր բաց թողնել
- Նախագծվել է Սևանա լճի ջուրը ցիանոբակտերիաներից մաքրելու մոդելային սարք
- Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան և հպարտությամբ խոսում են այդ մասին․ Անահիտ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին