«Բանտը դավաճանների տեղն է». մեկնարկեց երիտասարդների ակցիան ընդդեմ քաղաքական բռնաճնշումների
Ֆրանսիայի հրապարակից երիտասարդները քայլերթով գնում են գլխավոր դատախազություն՝ իրականացնելով բողոքի ակցիա աննախադեպ քաղաքական բռնաճնշումների դեմ:
«Մեր ակցիան նվիրված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ավելի քան մեկ ամսվա պայքարի ընթացքում ապօրինաբար ձերբակալված են, կալանավորվել են հստակ քաղաքական հետապնդման հետևանքով»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակից երիտասարդը։
Նա նշեց, որ իրենց ակցիայի նպատակն է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք առկա են, հատապես երիտասարդների հետապնդումները։
«Մեր կարգախոսներից է՝ «ազատության քաղբանտարկյալներին», «բանտը դավաճանների տեղն է»։ Մեր հայրենիքը շղթայված է, ինչպես ապօրինի շղթայված են այդ տղաները։ Մեր կոչն է իշխանություններին՝ խելքի գալ ու ազատ արձակեն մեր ընկերներին»,- ասաց նա։
Ըստ նրա, թեև այդ կալանավորումները հենց այդ տղաներին ու մյուսներին վախեցնելու համար են, սակայն արդյունք չեն ունենալու. «Տղաների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներին են, այս կալանավորումներով նրանց չեն վախեցնի»։
Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ իրենք մինչև վերջ գնալու են այսօրվա իրենց մեջիսներն ու ընդհանրապես շարժման բոլոր կոչերը տեղ հասցնելու համար։
Երիտասարդները գնալու են գլխավոր դատախազություն, որի առջև ունենալու են ակցիա և իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ապօրինի հետապնդումների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Մասնակցել բռնաճնշումների դեմ բողոքի երթին ձեր ապագայի համար
- Իր վերջին օրերն ապրող իշխանության այս վարքագիծը մեզ հասկանալի է, այսպիսի բան եղել է 90-ականներին. Արծվիկ Մինասյան
- Բողոքի ակցիա քաղաքական բռնաճնշումների դեմ, մշակութային երեկո-զրույց. Ընդդիմության այսօրվա անելիքները
- Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները, առաջնային թիրախում են ազգային ուժերը. Սաղաթելյան