Տավարի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում մսի և երշիկեղենի արտադրությունը շարունակում է նվազել։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 10 988.4 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.5%-ով։
Մասնավորապես, հունվար-ապրիլին արտադրվել է 5 621.7 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 10%-ով, խոզի մսի արտադրությունը նվազել է 14.3%-ով (1 041.3 տոննա), ոչխարինը՝ 8.3%-ով (846.1 տոննա), թռչնամսինը՝ 16.5%-ով (3 479.3 տոննա)։
Նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 3 875.2 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 8.1%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Երշիկեղենի շրջանառության ոլորտում առերևույթ խնդիրներով հարուցվել է թվով 12 վարույթ
- Ինչ երշիկ ենք կերել
- Մսի ու երշիկեղենի արտադրությունը նվազել է
- Արտադրողներն ունեն մեկ շաբաթվա կեր. Թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ
- «Լուսակերտ» թռնչաֆաբրիկան լուծարվում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին