ԱՄՆ դատարանը փակվել է հարյուրավոր խավարասերների պատճառով
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքի դատարանը ստիպված փակել են այն բանից հետո, երբ ցուցարարները վիճաբանության ժամանակ դահլիճ են բաց թողել խավարասերների։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կապիտոլիումը տեղի ունեցած բողոքի ակցիաներին 4 մարդու ձերբակալման գործով լսումների ժամանակ։ Երբ ամբաստանյալը սկսել է տեսանկարահանել դատական նիստը, նրան խնդրել են դադարեցնել նկարահանումները։ Վիճաբանությունից հետո մեղադրյալին աջակցող ակտիվիստները դահլիճ են բաց թողել հարյուրավոր մադագասկարյան խավարասերների։ Միջատները դատարան են բերվել պլաստիկ տարաներով։
Դատարանի շենքը ստիպված են եղել փակել մինչև օրվա վերջ՝ դեզինսեկցիա անելու համար։
Նշվում է նաև, որ դատական կարգադրիչները կալանավորել են 34-ամյա կնոջը հասարակական կարգը խախտելու, պետական հիմնարկի աշխատանքը խոչընդոտելու և իրեղեն ապացույցներ կեղծելու համար: Ավելի ուշ կնոջը ազատ են արձակել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա