Արարատում քաղաքացիները փորձել են փակել Փաշինյանի մուտքը, շատերը բերման են ենթարկվել. Արսեն Բաբայան
«Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու»,- այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը։
Նա նշել է, որ այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։
«Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչապետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը:
Իսկ ոստիկանների խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել»,- գրել է Արսեն Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան