Samsung-ի գովազդում iPhone է հայտնվել
Samsung Members ֆիրմային հավելվածում գովազդային պաստառ է հրապարակվել, որում պատկերված է եղել iPhone։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Sammobile պորտալին, գրում է, որ որոշ ժամանակ անց Apple փոխարինվել է Samsung-ով։
«Պատասխանատու անձը սխալ է թույլ տվել բնօրինակ ֆայի դիզայնը փոխելու գործընթացում», - ասել է Galaxy Store-ի ներկայացուցիչը։
Ենթադրվում է, որ դիզայները օգտագործել է արդեն ունեցած պատկերներ և ռեսուրսներ՝ գովազդի ստեղծման համար: Միաժամանակ առցանց օգտատերերը չեն հասկանում, թե ինչպես է նման պատկերը հավանության արժանացել ընկերության մենեջերների կողմից։ Հավանաբար, Samsung-ը չունի վերահսկողության բավական բարձր մակարդակ՝ նման դեպքերից խուսափելու համար։
Galaxy Store հավելվածում առկա տարբեր թեմաներ գովազդող նկարն այժմ ցույց է տալիս Android սմարթֆոնը, որը նման է Samsung Galaxy A սերիայի մոդելներին: