Բոլիվիայի նախկին նախագահը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Բոլիվիայի դատարանը նախկին նախագահ Ժանին Անյեսին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ կապված 2019 թվականի պետական հեղաշրջման հետ։
Վեստի.ռու կայքը, հղում անելով El Deber թերթին, գրում է, որ ավելի վաղ Բոլիվիայի գլխավոր դատախազությունը խնդրել էր Անյեսին դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Իրավապահները 2021 թվականի մարտի 13-ի գիշերը ձերբակալել էինն նախկին նախագահ Ժանին Անյեսին՝ Բոլիվիայում պետական հեղաշրջման գործի հետաքննության շրջանակներում ահաբեկչության, դավադրության և խռովության կասկածանքով։