Հունիսյան արձակուրդները ռուսաստանցիները կանցկացնեն Հայաստանում, Ղազախստանում և Թուրքիայում
Հունիսի երկար հանգստյան օրերը ռուսները կանցկացնեն Հայաստանում, Ղազախստանում և Թուրքիայում։ Յուրաքանչյուր հինգերորդ ճանապարհորդն առաջիկա ոչ աշխատանքային օրերը կանցկացնի արտերկրում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Aviasales տոմսերի որոնման և գնման ծառայության մամուլի ծառայությունը։
«Բոլոր ամրագրումների 19 տոկոսը արտասահմանյան ուղղություններով է։ Վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ դրանց մասնաբաժինը գերազանցել է տասը տոկոսը», - նշել են ընկերությունում։
Ծառայությունից հայտնել են, որ ավանդաբար առաջին տեղում է Թուրքիան, որին բաժին է ընկնում բոլոր գնումների չորս տոկոսը։
Ընկերության տվյալներով, Հայաստանը երկրորդ ամենասիրված ուղղությունն է։ Առաջիկա շաբաթավերջին ճանապարհորդների 2,6 տոկոսը Հայաստանում կանցկացնի հանգիստը, ովքեր երկկողմանի ավիատոմսերի համար վճարել են միջինը 28,6 հազար ռուբլի։
Ղազախստանին բաժին է ընկնում բոլոր տոմսերի 1,2 տոկոսը՝ 30,5 հազար ռուբլի միջին տոմսով։
«Այս տարի ռուս զբոսաշրջիկները ավելի ու ավելի են ուշադրություն դարձնում հարևան երկրներին, ուր նրանք գնում էին հիմնականում ոչ զբոսաշրջային նպատակներով: Այսպիսով, ռուսները փնտրում են՝ ինչ տեսնել և ուր գնալ Ղազախստանում և Հայաստանում գրեթե նույնքան հաճախ, որքան Թուրքիա»,- նշել են ծառայությունում։
Բոլոր օգտատերերի 0,8 տոկոսը հանգստյան օրերը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, որին հաջորդում է Վրաստանը՝ 0,7 տոկոսով։ Իսկ վեցերորդ տեղում Իսրայելն է. երկիրը վերջերս պարզեցրել է մուտքի կանոնները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան