Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հունիսի 11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 12-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
ԱԻ նախարարությունից տեղեկանում ենք, որ օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 11-ի երեկոյան ժամերին, 12-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: