Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է
Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը Երևանում է, ով մասնակցի այստեղ կայանալիք Գիտության և բիզնեսի օրերին՝ հունիսի 13-17-ը։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն սփյուռքահայ այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, ՀԱՀ պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը և ուրիշներ։
Միջոցառումը նախաձեռնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, նպատակն է ցույց տալ գիտության և բիզնեսի կապը, ինչպես կարելի է գիտական նվաճումներն արդյունավետ օգտագործել բիզնեսում, ինչպես նաև գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդության շրջանում։
Բացման միջոցառումը կանցկացվի հունիսի 15-ին Մարզահամերգային համալիրում։
Հիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհվել էր Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Փաթափությանին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար:
Պրոֆեսոր Փաթափությանը ծնվել է 1967թ-ին Բեյրութում:
Հարակից հրապարակումներ`
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին հանձնվել է Լիբանանի բարձրագույն շքանշանը
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի մնացած վերջին ցանկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան