Մնում էր Քենեդու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին. Բագրատ Եսայան
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն արդեն ազատության մեջ է։ Նա երեկ էր ձերբակալվել, կալանավորման միջնորդություն էր ներկայացվել, որը մերժվել է։
«Կարծում եմ՝ սա իսկապես հաղթանակ է։ Այն հիմքերը, որով նախաքննության մարմինը՝ 44 հոգանոց քննչական խումբը, քրեական գործ հարուցելուց 20 ամիս անց կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, ուղղակի ծիծաղելի էին։ Մենք այս պայմաններում ականատես ենք բազմաթիվ անարդար, ապօրինի որոշումների, բայց ի պատիվ այս դատավորի, երևի միակ հնարավոր արդարացի որոշումը կայացվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը։
Նրա համար անսպասելի է եղել, որ ձերբակալությունից ընդամենը 10 ժամ հետո քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել, մինչև ժամը 03։00-04։00-ն ընթացել էր միջնորդության քննությունը։
«Իսկապես, աբսուրդի ժանրից էր այն, ինչ ներկայացրել էին դատարան։ Մնում էր Քենեդու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին ու այդ հիմքով կալանքի միջնորդություն անեին։ Քրեական գործն ընդամենը մի էպոզոդի վրա էր հիմնված։ Ապրիլից, երբ «Դիմադրության» շարժումն ակտիվացավ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը կտրուկ ակտիվացրեց իր աշխատանքները վերջին քաղաքական իրադարձությունների լուսաբանման ուղղությամբ, նրանք միանգամից ակտիվացրեցին այս քրեական գործը, որը 18 ամիս քնած էր, որևէ գործողություն չէր արվում։ Սկզբում Գերասիմ Վարդանյանին, հետո ուրիշ մարդկանց փորձեցին ներգրավել, ու դեպքից 20 ամիս հետո նման աբսուրդ միջնորդությամբ ներկայացան դատարան» ,- ասաց Բագրատ Եսայանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Եսայանը չի կալանավորվի
- Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին․ Ավետիք Իշխանյան
- ՀԺՄ. Բագրատ Եսայանի ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ
- Թագուհի Թովմասյանը՝ Բագրատ Եսայանին ձերբակալելու մասին. Սա խիստ մտահոգիչ է
- Բագրատ Եսայանը ձերբակալված է,հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. Փաստաբան
- Բագրատ Եսայանին բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ. փաստաբան
- Բագրատ Եսայանին հենց աշխատասենյակից տարել են ԱԱԾ. Գեղամ Մանուկյան