
Բայրաքթարը հրապարակել է Bayraktar Kizilelma-ի լուսանկարը
Թուրքական ավիաշինական Baykar Makina ընկերության գործադիր տնօրեն Սելչուկ Բայրաքթարը ցուցադրել է Bayraktar Kizilelma ռեակտիվ գերձայնային գրեթե աննկատ անօդաչու թռչող սարքի առաջին ամբողջությամբ ներկված նախատիպի լուսանկարները: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է AviaNews Telegram ալիքը, որը հրապարակել է նկարները։
Նշվում է, որ Bayraktar Kizilelma-ն մշակվում է որպես անօդաչու թռչող սարքերից մեկը՝ խոշոր MIUS նախագծի՝ մարտական անօդաչու ավիացիոն համակարգի մաս: Ենթադրվում է, որ այդ անօդաչու սարքերը համալրված կլինեն ուկրաինական շարժիչներով։
Անօդաչու թռչող սարքի առավելագույն թռիչքային քաշը կազմում է մոտ 6 տոննա, որից ավելի քան 1500 կգ-ը օգտակար բեռին է բաժին ընկնում։ Ենթադրվում է, որ Bayraktar Kizilelma-ն արձակվելու է Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Anadolu ունիվերսալ դեսանտային նավից։ Անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը սպասվում է 2023 թվականին։