Գերմանիայի ամեն վեցերորդ բնակիչ անկանոն է սնվում գնաճի պատճառով
Գերմանիայի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչ սնվում է անկանոն սննդամթերքի թանկացման պատճառով, գերմանացիների ևս 13%-ը դիտարկում է միայն սննդի վրա խնայելու հնարավորությունը, ասվում է INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից Bild տաբլոիդի համար անցկացված ուսումնասիրության մեջ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 16%-ը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք բարձր գնաճի պատճառով հրաժարվո՞ւմ է կանոնավոր սնունդից։ Եվս 13%-ն ասել է, որ դիտարկում է նման հնարավորությունը, իսկ 68%-ը հարցին բացասական պատասխան է տվել։
Ավելի հաճախ սննդի վրա տնտեսում են այն ընտանիքները, որոնց եկամուտը հարկերը հանելուց հետո կազմում է մինչև հազար եվրո (այդ կատեգորիայում կանոնավոր սնունդից հրաժարվում են հարցվածների 32 տոկոսը):
Ընդ որում, հետազոտության մասնակիցների 42 տոկոսը խոստովանել է, որ գնաճի պատճառով փորձում են տնտեսել և այնպիսի կերակուր պատրաստել, որում, օրինակ, բացակայում է միսն ու ձուկը։ Եւս 40 տոկոսը դիտարկում է այդ հնարավորությունը:
Հարցին բացասական պատասխան է տվել 16%-ը։
Հարցվածների 41 տոկոսը դրաան է պատասխանել այն հարցին, թե արդյոք սկսել են գնումներ կատարել ավելի էժան սուպերմարկետներից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին