Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհայտնի Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ դիրքորոշումը
Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջում կհստակեցնի, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ ֆոն դեր Լեյենը ժամանել էր Ուկրաինա՝ քննարկելու ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումը։
«Ինչպես գիտեք, հանձնաժողովը ներկայումս պատրաստում է, այսպես կոչված, փորձագիտական եզրակացության առաջարկությունները ԵՄ անդամ երկրների համար։ Մենք օր ու գիշեր աշխատում ենք այդ գնահատման վրա։ Այսպիսով, այսօրվա քննարկումները մեզ թույլ կտան ավարտին հասցնել մեր գնահատականը մինչև հաջորդ շաբաթվա վերջ»,- ասել է ֆոն դեր Լեյենը Կիևում կայացած մամուլի ասուլիսում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան