Լիլիթ Գալստյանը ստացել է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդի մարմնի եզրակացությունը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Դիմել էի «Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնին»՝ քննության առարկա դարձնելու «Freenews»/ «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքի ս․թ․ հունվարի 21-ի լրատվական հաղորդման ընթացքում լրագրող Դիանա Դավթյանի և նույն օրը «Ազատ շփում Գ․Ս-ի հետ հաղորդման» ընթացքում Գ․ Ս-ի կողմից հնչեցրած ատելության խոսքի, մարդու արժանապատվությունը վիրավորող, խոսքի ազատության և լրագրական էթիկայի հետ աղերս չունեղող վարքագծի առնչությամբ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։
Ստացել եմ հետևյալ հետևյալ արժանահիշատակ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, որն այս օրերին հրապարակելը խիստ արդիական է»։
Նա կից ներկայացրել է Դիտորդ մարմնի եզրակացություն, որտեղ նշված է նաև՝ «ամբողջովին հակասում են Լրատվամիջոցների և լրագրողների էթիկայի սկզբունքներին»։