Հռոմի պապը հետաձգել է այցը Աֆրիկա
Հռոմի պապը հետաձգել է այցը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Հարավային Սուդան, որը նախատեսված էր հուլիսի սկզբին։
Եվրանյուզի հաղորդմամբ, Վատիկանը հայտնել է, որ որոշումը կայացվել է բժիշկների խորհրդով և պայմանավորված է պոնտիֆիկոսի ծնկահոդի բուժման հետ: 85-ամյա Ֆրանցիսկոս պապը մայիսի սկզբից հաշմանդամի սայլակում է, որպեսզի հանգստացնի հիվանդ ծունկը։
Հռոմի պապն ափսոսանք է հայտնել այցի հետաձգման կապակցությամբ, որի ժամկետները կորոշվեն ավելի ուշ։ Նշվում է, որ Հռոմի պապի ծրագրում դեռ մնում է Կանադա այցը, որը պետք է տեղի ունենա հուլիսի վերջին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան