Հրաժեշտ ավելորդ կիլոգրամներին. ինչպես նիհարել արձակուրդի ժամանակ
Դիետոլոգ, բժիշկ Մարգարիտա Կորոլևան «Մոսկվա 24»-ի հետ զրույցում խորհուրդ է տվել արձակուրդի օրերին ավելորդ ճարպից ազատվելու համար ուտել ձավարեղեն, բանջարեղեն, մրգեր, թռչնամիս, ձուկ, խմել բավականաչափ ջուր և պատրաստել առողջարար նախուտեստներ։
Ընդ որում, ինչպես նշել է սննդաբանը, պետք է հրաժարվել քաղցր, աղի, յուղոտ և տապակած ուտելիքներից։ «Դուք կարող եք կազմել այն ապրանքների ցանկը, որոնք պետք է լինեն տանը, և սառնարանից հեռացնել ավելորդ սնունդը, որպեսզի չուտեք»,- ասել է նա։
Սննդաբանը նշում է, որ նախաճաշին կարելի է ուտել հացահատիկային շիլա՝ դրան ավելացնելով հատապտուղներ, մրգեր, ընկույզներ և արևածաղկի, դդմի սերմեր, նշուի ավելացմամբ։ Բացի այդ, բանջարեղենը պետք է ներառվի սննդակարգում։ Նաև օրվա ընթացքում կարելի է ուտել երկու կամ երեք միրգ։
Դիետոլոգը հիշեցրել է, որ սննդային մանրաթելերը խթանում են աղիների աշխատանքը, աջակցում է դրա շարժունակությանը և ապահովում միկրոբիոմի հետ կապված խնդիրների կանխարգելումը։
Մարգարիտա Կորոլևան խորհուրդ է տալիս բանջարեղենը համատեղել սպիտակուցի հետ, մասնավորապես, թչնամսի կամ ձկան հետ։
Ընթացքում կարևոր է բավականաչափ հեղուկ խմել: Նրա խոսքով՝ սա անհրաժեշտ է մարմնից ամեն ավելորդ ամեն ինչ հեռացնելու համար։ Մասնագետը խորհուրդ է տալիս օրական խմել առնվազն 2,5 լիտր չգազավորված ջուր։
Որպես առողջ նախուտեստ՝ բժիշկն առաջարկում է մի փոքր բուռ չբոված ընկույզ և երկու-երեք սալորաչիր ուտել։ Բացի այդ, ըստ նրա, կարելի է խմել կաթնաթթվային յոգուրտ, մածուն կամ կամ կեֆիր:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես նիհարել առանց դիետաների
- Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
- Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
- Դիետոլոգները նշել են որովայնի ճարպից ազատվելու ուղիները
- Մասնագետի խորհուրդը՝ ինչպես նիհարել առանց նևրոզների և սննդի հանդեպ վախի
- Կինը շաբաթական 30 բանան է կերել և նիհարել 38 կիլոգրամով
- Մարզիչը ուժային մարզումները համարում է արագ նիհարելու արդյունավետ միջոց
- Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»
- Բժիշկը հայտնել է նիհարելու համար լավագույն նախաճաշը
- Ինչ ուտել նիհարելու համար․ ձվով նախաճաշի 5 բաղադրատոմս
- Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- 5 անհարմար հարց դիետոլոգին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին