Դատարանը Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է ԻԱԿ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները
Դատարանը բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հիմնադիր Շուշան Դոյդոյանը հայտնում է, որ դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել է ԻԱԿ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցել վճարված պետական տուրքի գումարը։
«Հիշեցնեմ, որ այս գործով թեև Մարդու իրավունքերի պաշտպանը դեռևս 2021թ.ին կայացրել էր ԻԱԿ օգտին որոշում, սակայն մեզ չէին տրամադրվել անհրաժեշտ տեղեկությունները։ Հուսանք, դատարանի որոշման հիման վրա կստանանք դրանք»,- գրել է Շ.Դոյդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետական գերատեսչություններն իրենց ուղղված հարցումներին արդեն հարցերով են պատասխանում. Շուշան Դոյդոյան
- Առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000-ից մինչև 70.000 դրամ տուգանք․ Դոյդոյան
- Քաղաքապետարանն առնվազն երկու ոլորտներում ձախողել է իր աշխատանքները․ Շուշան Դոյդոյան
- Չի կարող լինել լավ կառավարում առանց տեղեկատվության մատչելիության․ Շուշան Դոյդոյան
- ՄԻՊ-ն արձանագրել է՝ քաղաքապետարանը խախտել է Դոյդոյանի իրավունքը
- Այս բարեփոխումն ամբողջությամբ բերելու է բիզնես դաշտի մաքրմանը, լրատվական դաշտի վստահության բարձրացմանը. Շուշան Դոյդոյան