Երշիկեղենի շրջանառության ոլորտում առերևույթ խնդիրներով հարուցվել է թվով 12 վարույթ
2021 թվականին երշիկեղենի շրջանառության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում բացահայտված առերևույթ խնդիրների առիթով հարուցվել է թվով 12 վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հիմքերով։
Հանձնաժողովից հայտնում են, որ վարույթների շրջանակներում թվով 10 տնտեսավարող սուբյեկտ համագործակցել է Հանձնաժողովի հետ և սեղմ ժամկետներում ներկայացրել տվյալներ թույլ տված բացթողումները շտկելու վերաբերյալ։
Միաժամանակ «Ջրվեժ մսամթերքի կոմբինատ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 4 207 268 ՀՀ դրամի չափով։
«Բարի Սամարացին» ՍՊ ընկերությունը գործի ընթացքում պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել (որի համար նշանակվել է տուգանք՝ 4 154 200 ՀՀ դրամի չափով), հետևաբար նշված հիմքով վարույթը կասեցվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին