Հունվար-ապրիլին ծխախոտի արտադրությունն ավելացել է
2022 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2021 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 11.5%-ով:
Panorama.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ այս տարվա չորս ամիսներին հանրապետությունում արտադրվել է 7 մլն 387.1 հազար հատ սիգարետ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 6 մլն 624.6 հազար հատ։
Նշենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 9%:
Հիշեցնենք, որ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց` 1.8%-ը), դեռահասների շրջանում՝ կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը և աղջիկների 3%-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին