WSJ-ը գնահատել է միջազգային ընկերությունների կորուստները Ռուսաստանից դուրս գալու պատճառով
Միջազգային ընկերություններն ավելի քան 59 միլիարդ դոլարի վնաս են կրել Ռուսաստանից դուրս գալու և երկրի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հաշվարկել է Wall Street Journal-ը՝ հիմնվելով ընկերությունների հրապարակային հայտարարությունների և ֆինանսական փաստաթղթերի վրա։
Արևմուտքի մի շարք երկրներ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս կապակցությամբ մի շարք միջազգային ընկերություններ հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեության ամբողջական կամ ժամանակավոր դադարեցման մասին, նրանցից ոմանք իրենց ակտիվները փոխանցել են տեղի ձեռներեցներն։
Ակտիվների դուրսգրումն ազդել է արդյունաբերության ոլորտի ընկերությունների վրա: Այս ձեռնարկությունները բախվել են իրենց ռուսական ակտիվների արժեզրկմանը տնտեսության թուլացման և տեղական գնորդների թվի նվազման պատճառով, ինչը հանգեցրել է կորուստների։
Kroll LLC խորհրդատվական տնօրենն ասել է, որ ընկերության կորուստների այս փուլը վերջնական չէ։ «Քանի դեռ ճգնաժամը շարունակվում է, մենք կարող ենք տեսնել ավելի շատ ֆինանսական հետևանքներ», - ասել է նա։