Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այս մասին. Սերժ Սարգսյան
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Լրագրողները երկու հարց ուղղեցին ՀՀ երրորդ նախագահին։
Նախ հիշեցրեցին Ադրբեջանի նախագահի խոսքերը, ով Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որակում է որպես լարվածություն, նշում, որ դրանց հետևում կանգնած են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ապա հարցրեցին, թե ինչպե՞ս կարձագանքեք, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ես արդեն ասել եմ, որ այլևս երբեք Ալիևին չեմ մեկնաբանելու, ոչ էլ պատասխանելու եմ, նա ինձ համար այլևս գոյություն չունի»:
Ընդդիմության շարժման մասին հարցին, թե գործընթացները գոհացնո՞ղ են, կբերի՞ ցանկալի արդյունքի, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ: Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան