ԱՊԼ գլխավոր քարտուղարը հայտնել է Ռուսաստանին դատապարտելու Արևմուտքի պահանջի մասին
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ արաբական երկրները ենթարկվում են արևմտյան երկրների ճնշմանը, որոնք պահանջում են դատապարտել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում։ vedomosti.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա խոսել է Sada el-Balad հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում ունեն ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։ Նրա խոսքով, ռազմական գործողությունների մոտալուտ ավարտը «հորիզոնում տեսանելի չէ»։
«Հուսով եմ, որ արաբական երկրներին կհաջողվի պահպանել իրենց անվտանգությունը, և որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի ազդի տարածաշրջանի կայունության վրա»,- ասել է Աբուլ Գեյթը։
Նրա խոսքով, Ուկրաինայի իրադարձությունները լուրջ հետևանքներ կունենան, և ռազմական գործողությունները կարող են տարիներ շարունակվել։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին ասել էր, որ արաբական երկրները մտադիր են նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին և պատրաստ են այս գործընթացում հանդես գալ որպես միջնորդ։
Արաբական պետությունների լիգան ներառում է 22 պետություն՝ Եգիպտոս, Սուդան, Իրաք, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Ալժիր, Լիբիա, Թունիս, Մարոկկո, Մավրիտանիա, Եմեն, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Կատար, Բահրեյն, Օման, ԱՄԷ, Սոմալի, Ջիբութի, Կոմորյան Կղզիներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊԼ-ն մտահոգված է արաբական երկրների ներքին գործերին Թուրքիայի միջամտությամբ
- Պաղեստինը «դարի հարցը» կքննարկի Արաբական պետությունների լիգայում
- ԱՊԼ գլխավոր քարտուղար. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմը շարունակվում է Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան