Արարատ Միրզոյանը մեկնելու է Բուլղարիա, իսկ այդ երկրի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Թեոդորա Գենչովսկան հրաժարական է տվել իր կուսակցության՝ կառավարական կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն։
Սահմանադրության համաձայն՝ Գենչովսկան կկատարի արտաքին գործերի նախարարի պարտականությունները մինչև նոր նախարարի նշանակումը։
Ի դեպ, այսօր ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ հունիսի 14-15-ը Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բուլղարիայում: Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: