Արեգնազ Մանուկյան. Ահա սա՛ է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.
«Այ հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛
Ընդդիմադիր-հաճախորդ աշխատող Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանության ու բիզնեսի սերտաճումից, իշխանավորների հաջողակ բիզնեսից, պադավատապետությունից, Սաշիկի 50 տոկոս փայերից, օլիգարխների պատգամավոր դառնալուց, բանակում մայկա-տռուսիկների թալանից։
Նա աղի արտասուք էր քամում հնդկական ու մեքսիկական սերիալների սիրահարներից՝ նրանց համոզելով, որ վատ են ապրում, քանզի Սաշիկը 50/50 է անում, մականունավորները մտնում են խորհրդարան, իշխանավորները պադավատներով են ման գալիս, պաշտոնյաների բարեկամները այս կամ այն տեղ տնօրեններ են նշանակվում որպես «կռիշ», բանակից «մայկա, տռուսիկը» գողացվում է։
Վարչապետի աթոռը զավթելուց հետո Նիկոլը մոտ 1 միլիոն դոլար է ծախսել՝ հանուն իր ու իր ընտանիքի անդամների պադավատային ավտոպարկը թարմացնելու։ Իր շրջապատը վերածվել է հաջողակ բիզնեսմենների․ թալանում են աննախադեպ չափերի։
Մականունավոր կարկառուն օլիգարխները «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով դարձել են պատգամավորներ, բանակում «մայկա, տռուսիկի» թիվ մեկ պատասխանատուն՝ նույնպես։
Սաշիկի 50 տոկոսի թեմայով գեթ մեկ գործ չի հայտնաբերվել։ Փոխարենը հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի ավագ եղբայրը 2018-ի իշխանափոխությունից հետո Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան ու դարձել միանգամից 4 ընկերությունների տնօրեն։
Ահա սա՛ է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը՝ թալանչի, ագահ, սուտասան, երեսպաշտ, կեղծավոր։ Դե հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛։
Հ․Գ․ Ստի ու կեղծիքի հերթական դրսևորում էր Նիկոլի այցի կազմակերպումը Արարատի մարզ։ Ոստիկանական հոծ շարքերի հետևում թաքնվողը, մի քանի մետր տեղաշարժը մի քանի հազար ոստիկանով ապահովողն ինքն իրեն ու իր փոքրաթիվ կողմնակիցներին ուզում էր ցույց տալ, թե, իբր, դուխով է, ժողովուրդն իր հետ է, ինքն ազատ շփվում է ժողովրդի հետ։ Բայց ստացվեց ինչպես միշտ, այսինքն՝ հերոս Աբաջյանի կեղծ պապիկին օգտագործելու պես մի բան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան