Մակրոնը, Շոլցը և Դրագին հունիսի 16-ին կայցելեն Կիև. ԶԼՄ-ներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, կայցելեն Ուկրաինայի մայրաքաղաք։ kommersant.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է իտալական La Stampa թերթը։ Ոչ մի երկիր դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։ Գերմանական լրատվամիջոցները գրել են, որ քաղաքական գործիչների այցը տեղի կունենա հունիսի վերջին։
Օտարերկրյա առաջնորդները բազմիցս այցելել են Կիև՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում իրականացվող ռուսական ռազմական գործողության ֆոնին։ Ապրիլին Կիև էին գնացել Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Էստոնիայի նախագահները։ Նույն ամսին Ուկրաինայի մայրաքաղաք էր այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ անգամ էր այցելել Կիև։
Հարակից հրապարակումներ`
- Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհայտնի Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ դիրքորոշումը
- Ուկրաինայի բանակը հատուկ գործողության ընթացքում կորցրել է մոտ 10 հազար զինվոր
- Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի առաջին հեռահար հրթիռները
- Խերսոնի մարզի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ի ներխուժման փորձերը ձախողվել են
- Մակրոնը Կիև գնալու պատրաստակամություն է հայտնել
- Բորիս Ջոնսոնն այցելել է Ուկրաինա՝ անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան