Ուկրաինացի լրագրողը պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի մարզիչը չի պատասխանել իր հարցին
Ուկրաինացի լրագրող Իրինա Կոզյուպան պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը չի պատասխանել Ուկրաինային աջակցելու վերաբերյալ իր հարցին։ Հետխաղյա ասուլիսում լրագրողուհին խնդրել էր մարզչին ինչ-որ բան ասել Ուկրաինայի հավաքականին և երկրի քաղաքացիներին, և պատասխան չի ստացել։ Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Միայն Zoom-ի ձայնն ասաց, որ այն ֆուտբոլային խաղ է, ոչ թե քաղաքականություն: Իսկ այս հարցին մարզիչը չի պատասխանի։ Հարցը նույնիսկ նրա համար չթարգմանեցին։ Իսպանացի Կապարոսը միայն ասել է. «Ներողություն»»,-Կոզյուպային մեջբերում է Channel 24 Sport-ը՝ հղում անելով լրագրողի սոցիալական ցանցում ունեցած էջին։
Երկու խաղից հետո Ուկրաինան վեց միավորով գլխավորում է B լիգայի 1-ին խումբը: Հայաստանը երեք խաղում երեք միավորով եզրափակում է աղյուսակը։
Հարակից հրապարակումներ`
- Կապառոս. Ֆուտբոլում բախտի գործոնը կարևոր է, այն այսօր մեզ չժպտաց
- Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան