Կիևը պատրաստվում է «Եվրատեսիլ» մրցույթին
Կիևը սկսում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչի նախապատրաստական աշխատանքները։ Այն կկայանա 2023 թվականին ՝ Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
«Ուկրաինան արդեն սկսում է նախապատրաստվել «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչին: Մեզ և Եվրոպական հեռարձակողների միության համար գլխավոր խնդիրը անվտանգությունն է: Ուկրաինայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները ի սկզբանե ինտեգրվել են «Եվրատեսիլ 2023»-ի նախապատրաստական աշխատանքներին: Հարմար նյութատեխնիկական ապահովման և ամենակարևորը՝ անվտանգությունն ապահովելու համար մենք դիտարկում ենք տարբեր վայրեր»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ գրել է Տիմոշենկոն ՝ իր Telegram-ի ալիքում։
Ուկրաինական Kalush Orchestra խումբը Stefania երգով դարձել է Եվրատեսիլ 2022-ի հաղթող։ Կանոնակարգի համաձայն՝ հաջորդ տարի մրցույթը պետք է անցկացվի Ուկրաինայում։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» հաղթող ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը 900 հազար դոլարով
- Ռումինիան կարող է դուրս գալ Եվրատեսիլից՝ իր միավորները խարդախությամբ Ուկրաինային տալու սկանդալի պատճառով
- Պարզվում է՝ Եվրատեսիլում Ուկրաինայի ժյուրին սխալ միավոր է դրել Լեհաստանին
- «Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը
- Ադրբեջանը և ևս 5 երկրներ հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան