Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2022 թ. հունիսի 13-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: