Քաղաքական 14:05 13/06/2022 Հայաստան

Վարդան Բալյան. Հետաքննության տվյալներով բանդայի հետքերը հասնում էին Գերմանիա, Թուրքիա

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Վիշապաքաղի հաղթական միջանկյալ արդյունքների մասին

Այս տարի մայիսին Ֆրանսիայի Նանտ քաղաքում ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, քաղաքական էմիգրանտ Մոհամմադ Միրզալիի վրա տեղի ունեցած հարձակման մասնակիցներից ոստիկանությունը ձերբակալել էր 4 հոգու՝ բոլորն ադրբեջանցի, ովքեր ծանր վնասվածքներ էին հասցրել տուժողին: Դեպքի մանրամասներին չեմ անդրադառնա, իմ հետևորդներին հիշեցնեմ, սակայն, որ մարտ ամսին նույն անձի նկատմամբ մեկ այլ հարձակման մասին գրել էի: Հիմա ներկայացնեմ այս ամենի կապը մեր կողմից իրականացվող Վիշապաքաղ գործողության հետ, որի արդյունքում, ինչպես տեղեկացրել էի, արդեն ունենք 17 ադրբեջանցիների Ֆրանսիայից արտաքսման մասին որոշումներ մարդատյացության ու, մասնավորապես, հայատյացության քարոզի  մեղադրանքով:

Եվ այսպես, Միրզալիի վրա հարձակումը տեղավորվում էր նմանատիպ հանցագործությունների շարքի մեջ, որոնք, սակայն, քննվում էին առանձին և միավորված չէին մեկ քրեական գործի շրջանակներում: Բազմաթիվ իրավապաշտպաններ մինչ այդ բազմիցս հանդես էին եկել մեղադրանքներով ադրբեջանական իշխանությունների դեմ ու կոչ արել ֆրանսիական և եվրոպական այլ երկրների իրավապահներին հետաքննել դեպքերը փոխկապակցվածության համատեքստում: Ինչպես կասեր դասականը՝ զրո արդյունք:

Ըստ որում, իրավապահները իսկապես չունեին հիմքեր բոլոր այդ դեպքերը մեկ ընդհանուր գործի շրջանակներում միավորելու համար: Մեր թիմի ուշադրությունը այսպիսի միջադեպերի հետ կապված պայմանավորված էր հանգամանքով, որ համարյա բոլոր դեպքերում դիտարկվում էր միտում ալիևյան ռեժիմի քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները կապելու 44-օրյա պատերազմի հետ՝ չնայած տուժողները իրենց ցուցմունքներում նշում էին, որ հարձակվողները ադրբեջանցիներ են եղել, խոսել են ադրբեջաներեն: Ոմանք հայկական հետքը մեկնաբանում էին այսպես կոչված Թարթառի գործի շրջանակներում: Հիշեցնեմ, անկարգությունների ժամանակ զոհվել էին 11 մարդ, իսկ 25 հոգի դատարանի որոշումով դատապարտվել էին մինչև 20 տարի բանտարկության Հայաստանի օգտի լրտեսական գործունեության մեջ ներգրավվածության հիմքով:

Ու սկսեցինք փորել, հատկապես, որ քրեական գործերով ֆիգուրանտներից ոմանք Վիշապաքաղի մեր ցուցակներում էին նշված:

Շատ կարճ ժամանակ անց ֆրանսիական դատախազությունը հրապարակեց պաշտոնական հաղորդագրություն՝ հայտնելով, որ առկա փաստերը հիմք են տալիս  պնդելու, որ ձերբակալվածները և հետախուզվողները հանդիսանում են կազմակերպված խմբի անդամներ: Հատկանշական է, որ հետաքննության տվյալներով բանդայի հետքերը հասնում էին Գերմանիա, Թուրքիա: Ու ամենահետաքրքիրը, իրավապահ մարմինները ստացան ապացույցներ, որ ադրբեջանական իշխանությունների աջակից քարոզիչները ամենևին ինքնաբուխ, տարերայնորեն ու ինքնուրույն չեն իրենց գործունեության մեջ, այլ միավորված են հստակ կազմակերպական կառուցվածք ունեցող համայնքում, որի ֆինանսավորումն իրականացվում է Բաքվից:

Ապացույցներ, որ մարդատյացության ու հայատյացության բնագավառում աչքի ընկնող այս կենդանախումբը ամենևին չի սահմանափակվում վերբալ/խոսքային գործիքների կիրառումով, այլև ըստ անհրաժեշտության դիմում է ֆիզիկական հարկադրանքի: Ցավոք սրտի, կան որոշակի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս հրապարակայնացնել գործընթացի մանրամասները, այդուհանդերձ, 17 արտաքսումները բացեցին Պանդորայի արկղիկը: Եվ թշնամին սա հասկացել է, ներկա պահին 1000-ից ավելի գործերով սպասվելիք դատական նիստերին ընդառաջ պատասխանող ադրբեջանցիներին իրավաբանական-փաստաբանական աջակցություն ցուցաբերելու համար ներգրավվել են բարձրակարգ եվրոպացի իրավաբաններ, ում ժամավճարը սկսում է 500 եվրոյից:

Մենք հաղթելու ենք, իհարկե, նույնիսկ այսպիսի պայմաններում, որովհետև մեր կամքն ամուր է ու հաստատուն՝ պատասխան են տալու բոլորը անհատապես ու ալիևյան վարչակարգն ի վերջո, երբ դատական վճիռներով հաստատված կունենանք այդ հայատյաց քաղցկեղով ախտահարված պետության իրական բովանդակությունը: Հաղթելու ենք՝ չնայած այս կռվի դաշտում մենք մի քանի տասնյակ ենք ընդամենը, իսկ Վիշապաքաղ ծրագրի դոնորները ընդամենը 20 հոգի են՝ 20 վրիժառու»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}