Վարդան Ոսկանյան. Մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ, թող «հերետիկոսաբար» չհնչի, պատերազմը նույնքան «բնականոն» վիճակ է, որքան խաղաղությունը՝ ընդ որում, միգուցե առաջինն ավելի հաճախադեպ է, քան վերջինը։
Մերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության մասին լոկ խոսելով, խաղաղության ձգտումով կամ խաղաղության համար լացելով, քանզի հենց արևելյան ասացվածքն է պնդում՝ «հալվա, հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»։
Մերձավոր Արևելքում պատերազմները կանխվում են հենց այդ պատերազմին գնալ պատրաստվող թշնամուն զսպելով կամ, որքան էլ «պարադոքսալ» հնչի՝ ուրիշի տարածքում պատերազմելով, որպեսզի սեփական հողում լինի խաղաղություն։
Մերձավոր Արևելքում սեփական հողում պատերազմ չստանալու համար ծայրահեղ սուննիական ծայրահեղականության և իսրայելական վտանգի դեմ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում պատերազմում է Իրանը, նույն նպատակով քուրդ պարտիզանների դեմ Սիրիայում և Իրաքում պատերազմում է Թուրքիան, Իսրայելն արաբների դեմ պատերազմում է Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում, իսկ Իրանի դեմ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պատերազմում է Եմենում, Սիրիայում և այլ արաբական երկրներում։
Մերձավոր Արևելքում նույնիսկ այնպիսի համեմատաբար փոքր և քիչ ռազմականացված երկրներ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, թեև միջնորդավորված, սակայն նույնպես պատերազմում են այլոց տարածքներում։
Մերձավոր Արևելքի վերոնշյալ պատկերն ամենևին էլ ամբողջական չէ, քանզի այստեղ պատերազմում են նաև այլ տեղական ուժեր և նույնիսկ համաշխարհային գերտերություններ։
Սա է այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք և որտեղ խաղաղության ճանապարհը միայն մեկն է՝ թշնամու խաղաղեցումը հենց նրա որջում նրան ջախջախելով կամ զսպելով բոլոր հնարավոր միջոցներով, և այս տրամաբանությամբ են գործում բոլորը կամ գրեթե բոլորը Մերձավոր Արևելքում։
Մեզ այլ երևույթների համատեքստում հաճախ են համոզում հաշվի առնել իրողությունները, մինչդեռ ամենակարևոր իրողությունն, ըստ իս, հենց սա է՝ մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իր էությամբ նաև հակառուսական քաղցկեղային գոյացություն է․ Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա
- Վարդան Ոսկանյան. Հստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ»
- Վարդան Ոսկանյան. Մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը
- Վարդան Ոսկանյան. Պայքարի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին
- Վարդան Ոսկանյան. Թշնամական քարոզին հավատացող հայաստանցիներին մորթելու են առաջինը
- Վարդան Ոսկանյան. Փորձում են համոզել, որ պայմանագիր կոչվող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղություն Հայաստանի և Արցախի համար
- Վարդան Ոսկանյան. Մեր հետագա գոյությունը պայմանավորված է լինելու մեր ռազմական և անվտանգային համակարգերի հզորացումով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին