Վլադիկավկազում 35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին, վեջինիս հարազատները սպանել են նրան
Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում որովայնի հատվածում դանակահարված տարեց տղամարդու ընտանիքի անդամները հենց իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար են տեսել կասկածյալի հետ։
Գազետա.ռու կայքը, հղում անելոց «Baza» թելեգրամ ալիքին գրում է, որ կեսգիշերին տաքսու վարորդ 79-ամյա Սերգեյ Գրիգորյանը իր մեքենայով 35-ամյա Մուրադ Օսմանովին է տեղափոխելիս եղել, որի ընթացքում նրանց մինչև վեճ է սկսվել։ Երիտասարդը դանակով հարվածել է տարեց տղամարդուն։ Վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարձավողը ձերբակալվել է և տեղափոխվել նույն բժշկական հաստատությունը, քանի որ վնասված է եղել նրա ձեռքը։
Հիվանդանոց են գնացել նաև տարեց տղամարդու հարազատները։ Նրա թոռը միջանցքում տեսել է հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել նրան ոտքից ու մեջքից։ Բժիշկները երիտասարդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Մինչ Մուրադ Օսմանովը սպասում էր ընդունարանում, տարեց վարորդի որդին հարվածներ է հասցրել նրա կրծքին և որովայնին։ Այնուհետ մեկ այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է երիտասարդի վրա։ Ոստիկանության աշխատակցին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։
Կասկածյալի կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Իրավապահ մարմիններն այժմ պարզում են դեպքի հանգամանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան