SIPRI-ն հայտնում է, որ միջուկային պատերազմի ռիսկն ամենաբարձր մակարդակին է հասել
Միջուկային զենքի կիրառման ռիսկը սառը պատերազմից ի վեր հասել է ամենաբարձր մակարդակին, այն պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն մեծացնել իրենց զինանոցները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում։
«Միջուկային զենքի կիրառման ռիսկն սառը պատերազմի գագաթնակետից ի վեր այժմ գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:Ներկայում հստակ ազդակներ կան, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է, և միջուկային ակումբի բոլոր ուժերը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և այլն) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,-ասում են ինստիտուտի փորձագետները։
Ըստ հետազոտողների՝ միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ այդ երկրների մեծ մասը ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը, և միջուկային զենքի դերն իրենց պաշտպանական ռազմավարություններում գնալով ավելի նշանակալի է դառնում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
- Մեդվեդևը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ անմիջական հակամարտության և միջուկային պատերազմի վտանգների մասին
- ԱՄՆ-ն փորձում է վստահեցնել, որ Իրանի հետ շփումները միջուկային վտանգը մեղմելու նպատակ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան