Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 6-12-ը կատարվել է ընդհանուր 10782 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 47 հիվանդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 044 դեպք, որոնցից 412 668 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 67 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 309 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 120 713 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 24 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
- Պատերազմում զոհվածներին հաշվել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվում
- Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
- 03.05.2021. Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել
- 02.05.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան