Պլատինե հոբելյանի ժամանակ Անգլիայի թագուհին ընդամենը 15 րոպե է անցկացրել Հարրիի և Մեգան Մարքլի հետ
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ շատ քիչ ժամանակ են անցկացրել, գրում է The Sun-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ 37-ամյա Հարրին և 40-ամյա Մարքլը, որոնք ներկայում բնակվում են Կալիֆորնիայում, հանդիպել են թագուհուն Վինձոր ամրոցում։
Հանդիպումն անցել է «արագ» և «բավականին պաշտոնական», ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Սասեքսի դուքն ու դքսուհին թագուհու պլատինե հոբելյանին մասնակցելու նպատակով ժամանել էին Անգլիա։ Դա նրան առաջին այցն էր, երբ նրանք դադարեցին կատարել թագավորական ընտանիքի պարտականությունները:
2022 թվականի հունիսի 2-ից հունիսի 5-ը նշվել է Եղիսաբեթ 2-րդի գահակալության 70-ամյակը։ Նա բրիտանական գահ է բարձրացել 1952 թվականին 26 տարեկան հասակում՝ հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կմասնակցեն Եղիսաբեթ 2-րդի պատվին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մադամ Տյուսոյի թանգարան
- Netflix-ը վավերագրական ֆիլմ կթողարկի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մասին
- Երբ կարող են Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին վերադառնալ արքայական պարտականությունների կատարմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան